Երեւանի ճանապարհային ոստիկանության պետի կարգադրությամբ այսօր՝ մարտի 9-ին, Երեւանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Toyota Corolla մակնիշի 99 CG 99 919 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Երեւանի ՃՈ օպրատիվ կառավարման կենտրոնում նախօրեին ահազանգեր են ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները, ավտոմեքենայի վրա էլ տեղադրված է «դռռիկ», եւ այսօր արաբկիրցի «գիշերային չղջիկին» Երեւանի ճանապարհային ոստիկանները հայտնաբերել ու տեղափոխել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։