Պետության խնդիրը տուգանքների կիրառումը չէ, այլ` այս կամ այն նախագծի հնարավոր ազդեցության կանխումը շրջակա միջավայրի` ջրի, օդի, հողի վրա: Այս մասին հունվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում լեռնահանքային հանքավայերի ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Այս կապակցությամբ, ասաց նա, յուրաքանչյուր եռամսյակում արտոնագրված լաբորատորիաներում կատարված աշխատանքի մոնիտորինգ կանցկացվի: «Խախտումների դեպքում հնարավոր է հանքավայրի օգտագործման թույլտվության չեղարկում: Նախատեսվում է նաեւ վերանայել հողի վրա ազդեցության գնահատումը: Այդ նպատակներով համար կօգտագործվի հողի բազային եւ կադաստրային արժեքը, ինչը 50 անգամ կավելացնի համապատասխան պահումների ծավալը: Եթե նշված ջրի ծավալները գերազանցվեն, ապա տուգանքներ կկիրառվեն` 1 խմ-ի համար 2 դրամ: Այդպես, տուգանքների չափը կարող է հասնել մինչև 70 միլիոն դրամ` ներկայիս 50-60 հազար դրամի փոխարեն», - պարզաբանեց նախարարը:




























