Պակիստանի Խախվար Կալան գյուղում երկու տեղացիներ հանել են մեռածներին եւ կերել նրանց: Սա Պակիստանում կանիբալիզմի առաջին հայտնի դեպքն է, հաղորդում է InoPressa-ն:

Կասկածյալները` երկու եղբայրներ, կանգնել են դատարանի առջեւ:

Նրանց ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել, քանի որ Պակիստանի քրեական օրենսգրքում կանիբալիզմի հոդված գոյություն չունի:

Հարեւանների խոսքով, ֆերմերներին դեռ մի քանի ամիս առաջ են կասկածել մարդակերության մեջ: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` եղբայրներից մեկը` Ֆերման Ալին խոստովանել է, որ սիրում է մարդու միս` պատրաստված կարմիր պղպեղով, աղով եւ յուղով: