Ուկրաինան մտադիր է համագործակցել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ստեղծած Մաքսային միության հետ, սակայն չի նախատեսում անդամակցել կազմակերպությանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն, ապրիլի 22-ին հանդես գալով Ուկրաինայի խորհրդարանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ուկրաինան մտադիր է փոխգործակցել Մաքսային միության հետ` առանց ֆորմալ անդամակցության շրջանակների մեջ մտնելու: Մենք Մաքսային միության հետ բանակցային գործընթացում չենք»,- ասել է Գրիշչենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ Կիեւը մտադիր է համագործակցել Մաքսային միության հետ 3+1 ձեւաչափով:



























