Լիբիայում ապստամբները նեղում են Մուամար Քադաֆիի ուժերին Միսուրատայի կենտրոնից:

Փողոցային մարտերի ընթացքում ապստամբներին հաջողվել է մարտավարական գերազանցություն ստանալ` ոչնչացնելով դիպուկահարների կետերն առավել բարձր շենքերի տանիքներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ասյօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ սենատոր Ջոն ՄքՔեյնը մեկնում է Բենղազի` բանակցելու ապստամբների հետ: ՄքՔեյնը Լիբիայում ամերիկյան ռազմական միջամտության ամենաակտիվ կողմնակիցներից է: