Թուրքիայի խորհրդարանի հայ պատգաավոր Կարո Փայլանը Դիարբեքիրի քաղաքապետի ազատազրկման հետ կապված գրառում է կատարել Twitter-ի իր էջում։

Կարո Փայլանը գրել է. «Դիարբեքիրի ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ Սելչուք Մըզրաքլըին դատապարտեցին 9 տարի 4 ամիս ազատազրկման։ Այդ որոշումը տվողները շուտով հայտնելու են պատմության աղբանոցում։ Սելչուք Մըզրաքլըն եւ բոլոր քաղաքական պատանդները մեր հպարտությունն են»։