Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ՕԴՈՒՄ, ՋՐՈՒՄ ԹԵ ՑԱՄԱՔՈՒՄ

Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է եւ իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։

Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։

Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից եւ առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։

ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։

ՀՀԳ. Հարգելի՛ իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում Ո՛Չ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»։

«Հասանք Ագարակ. շատ կարեւոր ասելիքներ կան, կարեւոր խոսակցություն է լինելու». Փաշինյանը «լայվ» է մտել ուղղաթիռից