«Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներին աշխատավարձի ֆոնդի գումարներից թափուր հաստիքների համար նախատեսված գումարների հաշվին պարգեւավճարներ է տրամադրվել: Այս մասին մարտի 10-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը:

Նա պարզաբանեց, որ աշխատակիցները վճարվել են 2017-2018 թվականներին: Պաշտոնյան նշեց, որ աշխատակիցներին վճարվել է 64 մլն 731 հազար դրամ աշխատավարձ եւ 84 մլն 489 հազար դրամ պարգեւավճար:

«Աշխատավարձի մեջ սկզբնապես ներառվել են աշխատողների հիմնական աշխատավարձը եւ աշխատողների համար նախատեսված ամենամսյա պարգեւատրումները՝ հիմնական աշխատավարձի 5-45%-ի չափով»,- հավելեց Հովեյանը: