Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ Երեւանի ՋԵԿ-ի ղեկավարությունը «գոլդ» համարանիշներ է գնել: Այս մասին մարտի 10-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Նա հայտնեց, որ աուդիտորները հետազոտել են 2017-2018 թվականների հաշվետվությունը: Նա նշեց, որ ղեկավարությունը, մասնավորապես գնել է 444 QQ 04 եւ 444 DD 04 համարանիշները: Դրանք արժեցել են 1 մլն 224 հազար դրամ:
«Անհրաժեշտության դեպքում ղեկավարությունից կպահանջեն այդ գումարները վերադարձնել բյուջե»,- ասաց Վարդանյանը:





























