Մարտի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել է, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում մի տղամարդու 442.000 դրամ է տվել՝ կնոջ անունով վարկ ձեւակերպելու եւ իրեն «սեւ ցուցակից» հանելու համար, սակայն նա, չարաշահելով իր վստահությունը, չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը եւ խաբեությամբ տիրացել է գումարին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածվողի ինքնությունը՝ Արարատի մարզի Երասխ գյուղի 30-ամյա բնակիչ:
Մարտի 10-ին, ժամը 00.05-ին, նա Արարատի մարզի Արմաշ գյուղից բերման է ենթարկվել Կոտայքի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:





























