Մասիս քաղաքի 9–րդ փղոցի ֆերմաներում հրդեհ է բռնկվել։ Այս մասին այսօր՝ մարտի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է օգտատեր, մասիսցի Գեւորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ընդամենը 1 հրշեջ մեքենա է ժամանել, ինչն անբավարար էր կրակը մարելու համար. «Արդեն 40 րոպե է զանգել ենք, որ հավելյալ մեքենաներ գան, բայց դեռ չկան։ Ֆերման ամբողջությամբ այրված է, տարածքը վառվում է, փողոցի տներն էլ մեկը մյուսից վառվելով այրվում են, սպասում ենք, երբ հավելյալ ուժեր կգան, որ կարողանանք կրակը հանգցնել։ Անասունները մեջը, այս մի շլանգով ջուր ենք պզցնում»։
ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ի հետ հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. «12։44-ին ստացվել է ահազանգ, որ Արարարտի մարզի Մասիս քաղաքում հրդեհ է բռնկվել, 12։49 առաջին մարտական հաշվարկը հասել է դեպքի վայր, տեսել են, որ անհրաժեշտություն կա հավելյալ ուժերի։ Երկրորդ մարտական հաշվարկը հասել է 13։06, երրորդը՝ 13։10, չորրորդը՝ 13։13։ Մի քանի րոպեում՝ խցանումների պայմանում, հասել են տեղ։ Նախնական հաշվակներով՝ այրվել է տանիքի 150 քառակուսի մետր փայտյա կառուցատարներ, 5000 մետր խոտածածակ տարածք, 70 ծառ ջերմահարվել է, 45 գոճի սատկել է։ Մեր աշխատակիցների շնորհիվ փրկվել է 100 խոզ»։





























