ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր կորոնավիրուսի թեսթ անցնելու «որեւէ հիմք» չի տեսնում, հայտնում է The Hill-ը։

«Ես չեմ կարծում, որ դա մեծ նշանակություն ունի։ Ես կանեի դա։ Ես որեւէ պատճառ չեմ տեսնում։ Ես ինձ շատ լավ եմ զգում։ Ես ինձ շատ լավ եմ զգում, սակայն կարծում եմ, որ թեսթ անցնելը առանձնապես դժվարություն չի ներկայացնում, եւ ես դա կանեի»,- լրագրողներին ասել է Թրամփը։

«Ես խոսել եմ Սպիտակ տան բժշկի հետ, որը հրաշալի տղա է, տաղանդավոր տղա։ Նա ասել է, որ դրա համար պատճառներ չի տեսնում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ լրագրողներն առաջինը կիմանան, եթե իր մոտ կորոնավիրուսի ախտանիշներ հայտնվեն։

Երեքշաբթի Թրամփը Կապիտոլյան բլրի վրա հանդիպել է հանրապետականների առաջնորդների հետ, որպեսզի քննարկի աշխատավարձերից եկամտահարկերի հնարավոր նվազեցումը եւ կորոնավիրուսի ու տնտեսության վրա դրա բացասական ազդեցության դեմ պայքարի այլ միջոցառումներ։