Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» եւ «Ստորին Զարամագ» սահմանային անցակետերը վերսկսել են աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի սահմանային օբյեկտների շինարարության եւ գործարկման տնօրինությունը (Росгранстрой), ապրիլի 12-ին սահմանային անցումային կետեր տանող ավտոճանապարհների վրա երթեւեկությունը դադարեցվել էր ձյան առատ տեղումների եւ առաջացած ձնահոսքի վտանգի պատճառով։ Ապրիլի 18-ին սահմանի վրացական կողմից հերթական ձնահոսքն է գրանցվել, եւ փակել ճանապարհը, ինչի հետեւանքով սահմանային անցումային կետերը աշխատանքը շարունակել են, ըստ իրադրության։
Ներկայումս հաղորդակցությունը վերականգնվել է, եւ անցումային կետերը աշխատում են բնականոն։





























