Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 00:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցի թիվ 93 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ  Երեւան քաղաքի փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:46-ին, մարվել՝ 00:53-ին: Ամբողջությամբ  այրվել է չշահագործվող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան: