Կորոնավիրուսը համաշխարհային ֆինանսական ճգնաժամ սադրելու առիթ է: Այս մասին մարտի 11-ին «Տարածաշրջանային ինտեգրացիա, ԵԶԲ-ի համագործակցությունը ԵԱՏՄ երկրների հետ» թեմայով Մոսկվա-Երեւան-Քիշնեւ-Մինսկի տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) ղեկավար Անդրեյ Բելյանինովը:
Նրա խոսքով՝ տարբեր ուղղությունների մասնագետներ խոսում են նման վիրուսների հայտնվելու 10-ամյա ցիկլայնության մասին, ինչի մտահոգում է: «Ֆինանսական փորձագետները կանխատեսում են ճգնաժամ 2020 թվականի վերջին, սակայն կորոնավիրուսն արագացրել է այդ ժամկետը»,- նշեց նա:
Նա նաեւ նշեց խուճապի ու հապճեպ քայլերի անթույլատրելիությունը: «Բանկի խնդիրն է աշխատել ապագայի եւ ինտեգրման ուղղությամբ եւ զերծ մնալ կտրուկ քայլերից»,- հավելեց ԵԶԲ ղեկավարը:




























