ՍՊԸ-ին վարկի տրամադրման հարցը, որը քննարկվում էր անցյալ տարի, օրակարգից չի հանվել, բայց քանի որ որոշ ռիսկեր կան, դրանք հաշվարկելու համար ժամանակ կպահանջվի:  Այս մասին մարտի 11-ին «Տարածաշրջանային ինտեգրում, Եվրասիական զարգացման բանկի համագործակցությունը ԵՏՄ երկրների հետ» թեմայով Մոսկվա-Երևան-Քիշնեւ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ղեկավար Անդրեյ Բելյանինովը: 

Նրա խոսքով` նախագիծը խոստումնալից է, սակայն անհրաժեշտություն է առաջացել օբյեկտիվորեն գնահատել սննդի շուկայում առկա իրավիճակը: «Բանկը կվերադառնա այս խնդրի քննարկմանը 2020 թվականի 3-րդ եռամսյակում»,- հավելել է նա:

Նշենք, որ «Սպայկա» ՍՊԸ-ն Հայաստանից թարմ մրգերի եւ բանջարեղենի խոշորագույն արտահանողն է: Վարկավորումը սառեցվել էր այն բանից հետո, երբ ընկերության տնօրենի դեմ քրեական գործ էր հարուցվել: