Թուրքիայի «Խաղաղություն եւ ժողվրդավարություն» (BDP) կուսակցությունը նոր նախագահ է ընտրել, քանի որ գործող նախագահն առաջիկա ընտրություններին մասնակցելու համար հրաժարական էր տվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  քրդական կուսակցության կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, որ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ է ընտրվել Համիթ Գեյլանին։  Հայտարարության մեջ նաեւ անդրադարձ է կատարվել Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (YSK) հայտնի որոշմանը, որը Թուրքիայում մի քանի օր քաոս է ստեղծել։ «YSK-ի անօրինական որոշումը մեր ժողովրդի մոտ իրավացիորեն դժգոհություն առաջացրեց եւ խիստ արձագանքների շնորհիվ այդ որոշումը չեզոքացվեց»,-նշվել է քրդական կուսակցության հայտրարության մեջ:

Նշենք, որ քրդական կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիթաշն ու Գյուլթան Քըշանաքը հրաժարական են տվել, քանի որ մասնակցելու են հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին։