Հայերը Չեխական Հանրապետությունում միջոցառում են անցկացնելու` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, գրում է «Nouvelles d`Arménie»-ն:

Ապրիլի 24-ի երեկոյան Պրագայի քաղաքային գրադարանում հիշատակի միջոցառում են անցկացնելու` կազմակերպված Հայ առաքելական եկեղեցու եւ հայ համայնքի կողմից:

Հիշատակի արարողոթյունների շարքում կայանալու է պատարագ Պրագայի Սուրբ Եղիա եկեղեցում, հայ եւ օտարերկրացի նկարիչների ցուցահանդես «GH Art Gallery» պատկերասրահում:

Յիգլավա քաղաքում հայկական եկեղեցում հիշատակի պատարագ է մատուցվելու: