IDBank-ում արագ դրամական փոխանցումներն այժմ կարելի է ստանալ ավելի հեշտ և արագ՝ անմիջապես www.idbanking.am հարթակի միջոցով 24/7 ռեժիմով։ Պարզապես անհրաժեշտ է`

www.idbanking.am հարթակում ընտրել դրամական փոխանցման համակարգը այնուհետև մուտքագրել փոխանցման տվյալները՝

Փոխանցման ստացման կոդը

Փոխանցողի անուն, ազգանունը

Ուղարկողի երկիրը

Գումարի չափը և արժույթը

Ցանկից ընտրել հաշիվը, որի վրա ցանկանում եք ստանալ գումարը։

Կատարելով այս պարզ գործողությունները՝ առավելագույնը 2 ժամվա ընթացքում գումարը հասանելի կլինի հաճախորդի նախընտրած հաշվին ։

Առաջարկում ենք օգտվել MoneyGram, Unistream, Ria, Sigue, Moneytun, Inteliexpress, Telcell Transfer, Converse Transfer դրամական փոխանցման համակարգերից:

IDBank-ը կատարելագործելով մատուցվող ծառայությունները՝ իր հաճախորդներին հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով օգտվել դրամական փոխանցումներ ստանալու ամենապարզ, արագ, մատչելի և ապահով տարբերակից։