Ֆրանսիան նախատեսում է Մուամար Քադաֆիի հաշիվների վրայից հանել կալանքը եւ այդ գումարներն ուղարկել լիբիական ապստամբներին:
Ներկայումս ֆրանսիական ղեկավարությունն այդ հարցը քննարկում է մյուս եվրոպական գործընկերների հետ, գրում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ, սակայն, ամերիկացի եւ եվրոպացի փորձագետները հայտարարել էին, որ Քադաֆիի կալանավորված հաշիվները նորից օգտագործելուն ուղղված ցանկացած փորձ բախվելու է իրավական խոչընդոտների, որոնց հաղթահարման համար կպահանջվի բավականին երկար ժամանակ, ընդհուպ` մի քանի տարի:





























