Ապրիլի 22-ին Սիրիայի մի քանի քաղաքներում ոստիկանության հետ բախումների ժամանակ զոհվել է առնվազն 40 մարդ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է 68 զոհերի մասին:
Անկարգություններ են տեղի ունեցել Հոմս, Համա, Դարաա քաղաքներում, ինչպես նաեւ մայրաքաղաք Դամասկոսում: Նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի ընդդիմադիրների հանրահավքներն արտոնված չեն եղել իշխանությունների կողմից: Հանրահավաքների ցրմանը միացել է նաեւ ոստիկանությունը, գրում է Lenta.ru-ն:
Ցուցարարները պահանջել են գործող իշխանության փոփոխություն, ժողովրդավարական բարեփոխումներ: Ըստ ականատեսների` ցուցարարների վրա կրակ է բացվել, ինչն էլ նման մեծաթիվ զոհերի պատճառ է եղել:




























