Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը կղեկավարի Համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքային խմբերից մեկը: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
Նշվում է, որ այդ պաշտոնում Բրաունի աշխատանքը չի վճարվի: Ակնկալվում էր, որ Թոնի Բլերի կառավարությունում ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցնող Բրաունը կարող է գլխավորել Արժույթի միջազգային հիմնադարմը, սակայն այդ գաղափարն արժանացել էր ներկայիս վարչապետ Դեյվիդ Քեմերոնի քննադատությանը:
Համաշխարահային տնտեսական համաժողովը շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է, որն ամենամյա հավաքներ է անցկացնում Դավոսում:
Հիշեցնենք, որ Գորդոն Բրաունը վարչապետի պաշտոնը թողել էր 2010թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո` չկարողանալով ապահովել իր ղեկավարած Լեյբորիստական կուսակցության հաղթանակը:





























