Շքեղության պարագաներ արտադրող ֆրանսիական LVMH ընկերությունը մարտի 16-ից սկսում է ձեռքերի ախտահանման համար գել արտադրել Ֆրանսիայում իր երեք գործարաններում, որտեղ արտադրվում են Christian Dior, Guerlain եւ Givenchy ապրանքանիշի օծանելիքները, հայտնում է BBC-ն։

Ինչպես հայտնել են ընկերությունում, LVMH-ը ուզում է օգնել երկրի բնակիչներին՝ խանութներում ախտահանող գելի դեֆիցիտի պայմաններում պաշտպանել իրենց վարակից։

«Ձեռքերի գելը անվճար կտրվի ֆրանսիական իշխանություններին, հայտնել են LVMH-ում։ Գործարանները, որտեղ կսկսվի ախտահանող գելի թողարկումը, Christian Dior, Guerlain եւ Givenchy ապրանքանիշների համար օծանելիքներ են արտադրում։

Առաջին հերթին LVMH գելի մի խմբաքանակ կհանձնվի Փարիզի 39 հիվանդանոցներին։ Ընկերությունը պլանավորում է մեկ շաբաթվա ընթացքում 12 տոննա ախտահանող գել արտադրել։ Ընկերության ղեկավարությունը հստակեցրել է, որ հաջորդ շաբաթ գելի արտադրության ծավալները կմեծանան։