Թուրք Կարաջաբեյ քաղաքի ժադարմական կայազորի պետ, գնդապետ Ղալիբ Էրբիլը նշանակում է ստացել Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով թուրքական Оlay Haber թերթը, Էրբիլն Ադրբեջանում իր պարտականությունները կստանձնի հունիսի սկզբից:

Միաժամանակ գործակալությունը չի հաղորդում, թե ինչ պաշտոն է նա զբաղեցնելու Ադրբեջանում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` գնդապետ Էրբիլը կադրային սպա է եւ նրա պատասխանատվության ոլորտն առնչվում է ոստիկանական ու ժանդարմական ստարաբաժանումների ձեւավորմանն ու ուսուցմանը: