Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո էր կազմակերպվել երեկ` ապրիլի 22-ին, Թբիլիսիում:
Երեկոյի ներկայացված էին վրացի նկարչուհի Նինո Պիրցխալայշվիլու գրաֆիկական աշխատանքները`«Մուսա լեռան քառասուն օրը» գրքից եւ Ցեղասպանության պահուստային ֆոտոնկարներ: Հնչել է նաեւ դասական երաժշտություն` դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ, որին հետեւել է բեմական ներկայացում` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էր նաեւ Վրաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով ելույթում նշեց, թե Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը քաղաքակիրթ մարդկության պարտքն է անմեղ զոհերի հիշատակի եւ հայ ժողովրդի առաջ:
«Եվրոպայի ընտանիքի լիարժեք անդամ կարելի է դառնալ, եթե իսկապես դավանում ես եվրոպական արժեքներ: Որպեսզի կարողանանք առաջ նայել եւ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն լինի, ու բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն հարեւաների միջեւ, Թուրքիան պետք է կատարի Հայոց ցեղասպանության ճանաչման քայլը»,- հավելեց դիվանագետը:





























