ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հոռետեսորեն է վերաբերվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի արտասանման հնարավորությանը:
«Ես չեմ կարծում, որ Օբաման կարտասանի այդ այդ տերմինը, թեկուզ նրա համար, որ այդ հարցում նրա վրա չկա պաշտոնական Երեւանի ճնշումը: Միեւնույն ժամանակ, պաշտոնական Անկարայի ներկայացուցիչները արդեն մեկ շաբաթ գտնվում է Վաշինգտոնում եւ համապատասխան աշխատանք է տանում այն ուղղությամբ, որ Օբաման իր ուղերձում չարտասանի «ցեղասպանություն» բառը»,- պարզաբանել է Մանոյանը:
Բացի այդ, նա նկատել է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը նույնպես նպաստում է նրան, որ Օբաման չկատարի իր նախընտրական խոստումը եւ չարտասանի «ցեղասպանություն» բառը:
Մանոյանը նշել է, թե մինչ հերթական նախագահական ընտրությունները Օբաման եւս մեկ հնարավորություն ունի վերականգնվելու հայ ընտրողների աչքերում: «Օբաման կարող է «ցեղասպանություն» բառն արտասանել հաջորդ տարի»,- նշել է Մանոյանը:





























