Իտալացին կորոնավիրուսից պաշտպանվելու զվարճալի սարք է հորինել։ Նա հագել է մեծ դեղին «օղակ», հայտնում է FoxNews-ը։

Համացանցում հրապարակված կադրերում երեւում է, որ տղամարդը հագել է մեծ դեղին ափսե, որը երկու գոտիով է ամրացված։

«Եւ սա անվտա՞նգ հեռավորություն է»,- հարցնում է նրան մեկ ուրիշ տղամարդ։ «Կորոնավիրուս»,- պատասխանում է գյուտարարը։ Տեսնյութը նկարահավել է Հռոմի «Տեստաչո» հանրահայտ մթերային շուկայում, որը կենտրոնից հարավ է գտնվում։

Twitter-ի օգտատերերը տղամարդուն հանճար են անվանել եւ գովել են նրա ստեղծագործական միտքը, իսկ նրանցից մեկը հարցրել է, թե ինչու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այդ գաղափարի մասին առաջինը չի մտածել։