Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը համաձայնել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի առաջարկին` լքել իր պաշտոնը 30 օրվա ընթացքում եւ իշխանությունը հանձնել իր տեղակալին: Փոխարենը Սալեհին անձեռնմխելիություն են խոստացել: Այս մասին հայտնում է Եմենի հեռուստատեսությունը:
Ընդդիմության ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ նախագահն ընդունել է միջնորդների պահանջները, գրում է RBC-ն:
Հիշեցնենք, որ 2011-ի հունվարից Եմենում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում: Մարդիկ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը, ով իշխանության ղեկին է արդեն 33 տարի: Մարտի կեսերին Եմենի մայրաքաղաք էին բերվել բանակի ստորաբաժանումները` իրավիճակը վերահսկելու համար: Վերջին 2 ամսում երկրում մահացել է 120 մարդ:





























