Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գաջեգործների փողոցից բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նա ժամը 23.00-ին, օգտվելով Գաջեգործների փողոցում կայանված «Օպել Աստրա» ավտոմեքենայի դռները բաց լինելու և վարորդի բացակայության հանգամանքից, բացահայտ հափշտակել էր ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել և բռնվել էր ոստիկանների կողմից:
Նախապատրաստվում են նյութեր:




























