Սիրիայի անվտանգության ուժերն ապրիլի 24-ի գիշեր Դամասկոսի արվարձաններում ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններ են իրականացրել:
Ըստ ականատեսների` գաղտնի ոստիկանությունը ներխուժել է տները եւ մարդկանց տարել անհայտ ուղղությամբ, գրում է Gazeta.ru-ն:
Սիրիայում ապրիլի 23-ին զոհերի թիվը հասել է 12-ի: Դրանից մեկ օր առաջ երկրի տարբեր քաղաքներում հակակառավարական ցույցերի ճնշման հետեւանքով զոհվել է 112 մարդ:




























