Բահրեյնի իշխանությունները ոնչացրել են 16 շիական մզկիթներ` խռովությանը վերջ տալու համար: Այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր «Ալ-Վեֆակ» կուսակցությունը:

Ինչպես նշվում է կուսակցության հայտարարության մեջ, մարտին ռազմական դրություն մտցնելուց հետո Բահրեյնում ընդհանուր առմամբ 30 մզկիթ է ոչնչացվել, սակայն իշխանությունները հիմքեր չեն ներկայացրել:

Փետրվարի կեսերից Բահրեյնում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում կառավարող վարչախմբի դեմ: Բահրեյնի թագավոր Համիդ բեն Իսա ալ-Խալիֆի ընտանիքն ու նրա շրջապատը սուննիներ են, իսկ բնակչության մեծամասնությունը` շիաներ: