Բուքինհեմյան պալատի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, գրում է Mirror թերթը:

Պարբերականը նշում է, որ Բրիտանիայի 93-ամյա թագուհի Ելիզավետա Երկրորդն այդ ժամանակ դեռեւս գտնվել է հենց այդտեղ:

Նշվում է, որ վարակվածի ինքնազգացողությունը վատացել էր անցած շաբաթ, եւ նա անցել էր կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը դրական էր:

Այժմ մեկուսացված է Բուքինհեմյան պալատի ամբողջ կազմը, որոնք ունեցել են շփում վարակվածի հետ:

Ներկայում թագուհին գտնվում է Վինդզորյան ամրոցում, որտեղ տեղափոխվել է Զատկի տոնն անցկացնելու համար: