Գերմանիայի կառավարությունը դիմել է գերմանական ավտոկոնցեռններին՝ խնդրելով նրանց արտադրամասերում բժշկական սարքավորումներ արտադրելու ժամանակավոր հնարավորության մասին, հաղորդում է DW-ը:

Bloomberg գործակալության տեղեկություններով՝ արտադրությունների հնարավորությունները բժշկական նպատակով օգտագործելու որոշումը պետք է ընդունեն հենց ավտոարտադրողները:

Այդպիսի ծրագրեր ունի նաեւ ԱՄՆ-ն, որտեղ ավտոկոնցեռնների հետ քննարկվում է, մասնավորապես, թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրության հնարավոր կազմակերպումը: