Հայաստանում քրդական համայնքը, ողջ քուրդ ժողովրդի անունից դատապարտում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը` թուրքական իշխանություններին կոչ անելով ճանաչել այդ փաստը: Այս մասին այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նշեց Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Թուրքիայի իշխանությունները 96 տարի առաջ ցեղասպանության ենթարկեցին հայ ժողովրդին: Դա պլանավորված ոճրագործություն էր, որը պետք է ճանաչվի ողջ աշխարհի կողմից եւ դատապարտվի: Նման ոճիրները չպետք է անպատիժ մնան»,- ասել է նա:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: