Պակիստանի հյուսիս-արեւմուտքում հազարավոր ցուցարարներ ապրիլի 23-ին փակել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի համար բեռների մատակարարման հիմնական երթուղին` այդպիսով իրենց բողոքը հայտնելով ամերիկյան անօդաչու օդանավերի գրոհների դեմ:
Ամերիկյան անօդաչու օդանավերի հերթական գրոհի արդյունքում ապրիլի 22-ին Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան շրջանում 25 մարդ է զոհվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` զոհերի թվում կա երեք կին եւ հինգ երեխա:
Ակցիայի մասնակիցները մտադիր են երթուղին արգելափակել ապրիլի 24 -ին, հնարավոր է` նաեւ ապրիլի 25-ին:





























