Հորդանանի արեւմտյան ափին անհայտ անձինք կրակել են ուխտագնացության մեկնած հավատացյալների խմբի վրա: Մեկ իսրայելցի մահացել է, նրա երեք ընկերները վիրավորվել են:
Հարձակումն իրականացվել է Նաբլուս քաղաքից ոչ հեռու, Հովսեփի դամբարանի մոտ, որը համարվում է ուխտատեղի: Այնտեղ ենթադրաբար թաղված են աստվածաշնչյան Հակոբի որդի Հովսեփի ոսկորները:
Պաղեստինցիները, սակայն, ենթադրում են, որ այդ վայրում թաղված են ոչ թե Հովսեփի ոսկորները, այլ արաբական շեյխերից մեկը: Երբ 2000թ. դամբարանի գմբեթը ներկվեց կանաչ գույնով, Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտարարեցին, թե պաղեստինցիները հրեական սրբավայրը փորձում են մահմեդական մզկիթ դարձնել:
Նշենք, որ Հովսեփի դամբարանը փակ է այցելուների համար, սակայն այդ արգելքը չի կանգնեցնում իսրայելցի ուխտավորներին:





























