Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը դատապարտել է Սիրիայում ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումը:

Ըստ ԵՄ-ի, վերջին շաբաթների ընթացքում Սիրիայում հակակառավարական ելույթների ընթացքում զոհվել է ավելի քան 200 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես կրկին հայտարարում եմ, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել բարեփոխումների գործընթացին Սիրիայում: Այդ գործընթացը հնարավոր կլինի, երբ դադարեցվեն բոլոր բռնի գործողությունները»,- ասված է Էշթոնի հայտարարության մեջ:

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ է արել Սիրիայի իշխանություններին քաղաքական բարեփոխումներ սկսել, պահպանել մարդու հիմնարար ազատոթյուններն ու ապահովել օրինականությունը: