Եվրախորհրդարանի ներկայացուցիչները բացասական են վերաբերվել այն տեղեկություններին, թե կինոդերասան եւ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կարող է հավակնել Եվրամիության նախագահի պաշտոնին:
Բելգիայի նախկին վարչապետ եւ լիբերալների խմբակցության ղեկավար Գի Վերհոֆստադտը հայտնել է, թե շատ է ծիծաղել, երբ իմացել է, որ Շվարցենեգերը կարող է պայքարել նախագահի պաշտոնի համար: Ըստ նրա, դա նշանակում է , որ ամերիկացիները բացարձակ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Եվրոպայում:
Ավստրիական եվրախորհրդարանական Յորգ Լյայխֆրիդը կալիֆորնիացու հավակնությունները վիրավորական է անվանել. «Վերջ, արդեն ապրիլի 1-ը չէ»:
Նշենք, որ Շվարենեգերը ծնվել է Ավստրիայում:





























