ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` ապրիլի 24-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Քրիստոսի Հարության տոնի Սուրբ պատարագին:





























