Ամերիկայի հայկական համագումարը բավարարված չէ Օբամայի ուղերձով, եւ այն «բաց թողնված հնարավորություն» է որակել:
«Նախագահ Բարաք Օբաման կրկին դրժեց մարդկության դեմ այս հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտելու եւ հիշատակելու իր խոստումը»,- ասված է համագումարի հայտարարության մեջ: Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, թե «Քրիստոսի Հարության տոնին ու Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նախորդող հայտարարությունը անցյալի բաց վերքերը բուժելու բաց թողնված հնարավորություն է», - ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահ դառնալուց ի վեր երրորդ անգամ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ավանդական ուղերձով դիմել է հայ համայնքին: Սակայն, ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս նա օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրը, չցանկանալով 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցածը որակել որպես Ցեղասպանություն:
Նա իր գրավոր ուղերձում Բարաք Օբաման 20-րդ դարասկզբին Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածներն անվանել է «20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը»: Օբաման նաեւ ասել է, որ «պատմության վիճելի էջերը ապակայունացնում են ներկան եւ ստվեր գցում իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց հիշատակին: Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ իր պատմության մեջ էլ կան մութ էջեր»:
«Ես բազմաթիվ անգամ իր կարծիքն եմ արտահայտել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ իմ կարծիքը պատմությանը չի փոխվել: Փաստերի ամբողջական, արդարացի եւ ազնիվ ճանաչումը բխում է մեր շահերից: Ես աջակցում եմ երկխոսությանն ուղղված հայերի ու թուրքերի քայլերին` որում ընդունվում են նրանց ընդհանուր պատմության փաստերը»,- ասել է ԱՄՆ նախագահն ու ընդգծել է հայերի մեծ ներդրումը ԱՄՆ կյանքի տաբեր ոլորտներում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն դեռեւս այն չի կատարել:





























