Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունն սկսել է Թբիլիսին շրջանցող ճանապարհի շինարարությունը, որը կբեռնաթափի մայրաքաղաքի երթեւեկությունը:

Շրջանցող ճանապարհը կնպաստի Հայաստանից, Ադրբեջանից եւ Միջին Ասիայից դեպի վրացական Փոթի-Բաթում նավահանգիստ երթեւեկության թեթեւացմանը։ 7 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը կավարտվի 2011 թվականի ավարտին, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։