Սեւան քաղաքում ապրիլի 24-ին ժամը 21:40-ին մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:30-ի սահմաններում Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 67,5 կմ-ի հատվածում ՎԱԶ-2106 մակնիշի 62 ՏԼ 805 համարանիշի ավտոմեքենան բախվել է իր առջեւից ընթացող 27-ամյա Ռուբիկ Բաբայանի վարած «ՄՄԶ-74» մակնիշի առանց համարանիշի տրակտորին:
Վթարի հետեւանքով ՎԱԶ-2106-ում գտնվող 50-ամյա Մարտին Բաղդասարյանը, 55-ամյա Տիգրանուհի Բաղդասարյանը, 62-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանը, 57-ամյա Ֆենիկ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների, ՎԱԶ-2106-ը վարել է Մարտին Բաղդասարյանը:
Ոստիկանության Քեղարքունիքի մարզային բաժնում նյութեր են նախապատրաստվում:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























