Մոսկվայում Հարավային Բուտովո միկրոշրջանում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել, ով զբաղվում էր մասնավոր ուղեւորափոխադրումներով:

Երկուշաբթի ժամը 5:30-ի սահմաններում հայտնաբերել են ՎԱԶ-2104 մակնիշի ավտոմեքենա, որի վարորդին սպանել էին պարանոցի շրջանում գազային ատրճանակով հասցված չորս կրակոցով: Սպանվածի ինքնությունը պարզվել է:

Ոստիկանությունն արդեն պարզել է, որ նա վերջին ուղեւորին տեղափոխել է գիշերային ակումբներից մեկից, դրանից հետո նրան կենդանի չեն տեսել: