Թուրքիայի ներկայիս աշխարհաքաղաքական ռազմավարությունը հանգում է իր արտաքին քաղաքական վեկտորի վրա ՆԱՏՕ-ի քաղաքականության ազդեցության նվազեցմանը: Այդ մասին Երեւանում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված միջազգային խորհրդաժողովին հայտարարել է Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, թե ներկայումս Թուրքիայի քաղաքականության վրա ավելի մեծ ազդեցություն ունի նեոօսմանիզմի տեսությունը, որ մշակել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Տվյալ տեսությունը հանգում է նրան, որ ժամանակակից Թուրքիան, որպես օսմանական ժառանգության կրող, կարող է ավելի մեծ ազդեցոթյուն ունենալ միջազգային քաղաքականության վրա եւ ակտիվացնել իր դերը որպես տարածաշրջանային խաղացող: