Ռուսաստանի Տվեր քաղաքում ազգամիջյան հողի վրա փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Ինչպես «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել են իրավապահ մարմիններից, Սիլիկատների գործարանի տարածքում ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են հայ եւ ադրբեջանական համայնքների մոտ 60 ներկայացուցիչներ:
Նրանք կրակել են գազային ատրճանակներից, գործածել դանակներ եւ մահակներ:
Ծեծկռտուքի 23 մասնակցի տեղափոխել են հիվանդանոց: Քաղաքում ուժեղացվել են ոստիկանական պարեկախմբերը: Ներկայումս քննարկվում է քրգործ հարուցելու հարցը:
Նշենք, որ մի ծեծկռտուք էլ եղել է մարտի 8-ի նախօրեին, երբ իրար հետ կռվել են երկու համայնքների մոտ 30 ներկայացուցիչներ:




























