Երեւանի 12 վարչական շրջաններից 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ ամենաշատ բնակչություն ունի Նոր Նորքը՝ 147,5 հազ. մարդ։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։

Բնակչության թվով երկրորդ տեղում Շենգավիթն է՝ 147,3 հազ. մարդ, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիան՝ 141,9 հազ.։

Մյուս վարչական շրջաններում բնակչության տեղաբաշխումը հետեւյալն է. Կենտրոն՝ 131 հազ., Արաբկիր՝ 130,6 հազ., Էրեբունի՝ 122,5 հազ., Աջափնյակ՝ 108,3 հազ., Քանաքեռ-Զեյթուն՝ 79,6 հազ., Ավան՝ 51 հազ., Դավիթաշեն՝ 41,2 հազ., Նորք-Մարաշ՝ 11,3 հազ.,  Նուբարաշեն՝ 9,7 հազ.։

Հիշեցնենք, որ Երեւանի բնակչությունը 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ 1 մլն 122 հազ է։