Աֆրիկայում լեռնային գորիլաների հազվագյուտ տեսակին վտանգ է սպառնում կորոնավիրուսի տարծման պատճառով, պնդում են բնապահպանները, գրում է Independent-ը:

Կոնգոյի Վիրունգա ազգային պարկը, որտեղ բնակվում է մոլորակի լեռնային գորիլաների շուրջ մեկ երրորդը,  հունիսի 1-ը արգելել է բոլոր այցելությունները: Գիտական փորձագետները նշում են, որ պրիմատները, այդ թվում նաեւ լեռնային գորիլաները, ամենայն հավանականությամբ, ենթակա են COVID-19-ի հետեւանքով առաջացող բարդություններին:

Ռուանդան եւս արգելել է այցելություններն ազգային պարկեր եւ պրիմատների հետ կապված հետազոտությունները:

Nature ամսագրում հրապարակված նամակում գիտնականներ Թոմաս Ռ. Ջիլեսպին եւ Ֆաբիան Լինդերցը նախազգուշացրել են, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է սպառնալ կապիկների կյանքին:

Նրանք խորհուրդ են տվել դադարեցնել տուրիստների հոսքը դեպի պրիմատների բնակավայրերը հանդիսացող ազգային պարկեր, ինչպես նաեւ` գիտնականների կողմից անցկացվող հետազոտությունները:

Կոնգոյի, Ռուանդայի եւ Ուգանդայի տարածքներում մոտ 1000 լեռնային գորիլա է ապրում: