Ռուսաստանը Վրաստանի ղեկավարությունից Հարավային  Օսիայի եւ Աբխազիայի դեմ ուժի չկիրառում է պահանջում։

Ապրիլի 25-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ցխինվալի կատարած այցի ժամանակ։

Հարավային Կովկասի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ Մոսկվան պնդելու է՝ Ժնեւում ընթացող միջազգային քննարկումների ժամանակ այդ հարցը քննարկվի որպես առաջնահերթություն։

Լավրովն ասել է, որ Աբխազիայի եւ Հարավային  Օսիայի իշխանություններն արդեն հավանության են արժանացրել ուժի չկիրառման մասին հուշագիրը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։