Ադրբեջան զբոսաշրջիկների ներգրավման հիմնական խնդիրներից է ավիատոմսերի բարձր գինը:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին հայտարարվել է զբոսաշրջության զարգացմանը նվիրված գորածարարների համաժողովում:

 «Baku Tur» ընկերության նախագահ Ֆաիզա Մամեդովան հայտարարել է, թե AZAL-ի ավիատոմսերի գներն այնքան բարձր են, որ օտարերկրացի զբոսաշրջիկները չեն ցանկանում հանգստանալ երկրում: Այսպես. եթե Անթալիայում կարելի է հանգստանալ 500-600 դոլարով, այդ գնով կարելի է միայն Մոսկվա-Բաքու-Մոսկվա օդանավի տոմս գնել: