Իսպանիայում վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսից  մահվան 838դեպք՝ ըստ երկրի առողջապահության նախարարության․ հաղորդում է Reuters-ը։

Այդկերպ, համավարակի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 528-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 78 797 մարդ։

Հիշեցնենք, որ նախօրեին Իսպանիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան ռեկորդային քանակությամբ դեպքեր։